Երևան

Կոնդի վերակառուցման նախագծի շրջանակներում անցում ենք կատարում գործնական փուլին. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնդի վերակառուցման նախագծի շրջանակներում անցում ենք կատարում գործնական փուլին. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ Կոնդի վերակառուցման նախագծի շրջանակներում անցում է կատարվում գործնական փուլին։

«Կայացած հանդիպմանը, որին ներկա էին նաև կոնդեցիները,  քննարկվեցին հայտարարված մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները։

Նախագծի գործնական փուլի հիմքում՝ որպես կարևոր խնդիր, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը:

Կոնդի վերակառուցման ծրագրի իրագործումը ոչ միայն կարևոր է ենթակառուցվածքային մի շարք խնդիրների լուծման տեսանկյունից, այլև ունի քաղաքաշինական առանցքային դեր, ինչից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայի ծրագիրը իրատեսական ժամկետներում կյանքի կոչելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական