Երևան

Վարդավառին լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Վարդավառին լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքը Վարդավառ է նշում։

Այսօր համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվեց վաղ առավոտից՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: 

Արդեն լվացվել են երևանյան արձանները, որոնց մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:  
Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև մայրաքաղաքի հյուրերին՝ փոխանցելով օրվա խորհուրդը։

Ուրախ Վարդավառ բոլորիդ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական