Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ճանապարհեցինք 90-րդ հոբելյանական շրջանավարտներին։
Դիպլոմների հանձնման արարողությունը ամենից պատասխանատու և հիշարժան պահերից է կյանքում։ Այն տարիների գիտելիքն ու աշխատանքը ամփոփելու և ամբողջովին նոր փուլ մուտք գործելու խորհրդանիշն է։
Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակներում Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, վստահ եմ՝ դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Պոլիտեխնիկի սիրելի շրջանավարտներին՝ մաղթելով անսպառ եռանդ ու մասնագիտական մեծ առաջընթաց՝ կյանքի այս կարևորագույն շրջափուլում»։