«Սիրելի՛ քաղաքացիներ, հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը:
Ավանդական ջրոցիից բացի սպասվում է
- ձնոցի և ձնագնդի,
- պղպջակների և փրփուրի շոու,
- մանկական ինտերակտիվ թատրոն:
Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: Մուտքն ազատ է: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք»,- այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։