Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց»-ի հարևանությամբ, ուր շուրջ 1100 մարզիկ է հաճախում, երկու խոշոր ծրագիր կիրականացվի:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, շուրջ 6700 քմ տարածքում համայնքը մի քանի խաղադաշտերից բաղկացած մարզահրապարակ կկառուցի: Հարակից լողավազանի տարածքն էլ՝ կբարեկարգի մասնավորը: