Երևան

Տիգրան Ավինյանն ու Անն Լույոն քննարկել են Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարները

Տիգրան Ավինյանն ու Անն Լույոն քննարկել են Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարները

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ անդրադարձել է եղել քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը:

Դեսպան Անն Լույոն, իր հերթին, կարևորել է ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական