Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։
«Հետևողական լինելով վարչական շրջանի տարբեր հատվածներում և հասցեներում իրականացվող աշխատանքների ընթացքին`ամենօրյա ռեժիմով վարչական շրջանի ղեկավար կազմը շրջայց է իրականացնում ծանրաբեռնված հատվածներում իրականացվող աշխատանքների ընթացքի և կատարման վերահսկման ուղղությամբ։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, ղեկավարի տեղակալները,աշխատակազմի քարտուղարը և աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետը այցելել են բանուկ հատվածներում աշխատանքներ իրականացնող խմբերի մոտ` ծանոթանալու ընթացքին և կատարված աշխատանքներին։
Տեղեկացնում ենք ձեզ, որ շուտով Աջափնյակ վարչական շրջանը Բուենոս Այրեսի այգում կունենա գեղեցիկ բեմահարթակ, որտեղ և համայնքի բնակչության համար կանցկացվեն միջոցառումեր։ Ղեկավար կազմը այցելել է նաև Ֆուչիկի 23 շենքի բակ, որը համարվում է չորրորդ կարգի վթարային շենք, ինչը ենթակա է քանդման և վերակառուցման, ուստի տեղեկացնում ենք մեզ դիմած բնակիչներին,որ տվյալ հասցեում չեն իրականացվի խաղերի փոխարինում, քանի որ տարածը համարվում է ապագայում շինարարական գոտի։
Հարգելի՛ աջափնյակցիներ, հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։ Աջափնյակում օր օրի ավելանում է բակային տարածքներում այգիների կառուցման աշխատանքները»։