Երևան

«Զբաղվե՛ք քանդման թույլտվություն ստացած տեղերի պատշաճ կահավորմամբ». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դուք ասում եք, որ պատշաճ կահավորված է այդ վայրը։ Երեկ եմ կողքով անցել. խորը փոս է՝ մի քանի մետրանոց, երկու բարակ լենտ է՝ «թքած-կպցրած»։ Դա պատշաճ չենք կարող համարել»,- գործակարգավարական նիստում դիտողություն արեց Տիգրան Ավինյանը և կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին հանձնարարեց այս շաբաթ ոչ մեկին քանդման թույլտվություն չտալ։ 

«Ձեր վարչությունն այս շաբաթ զբաղվում է բոլոր այն տեղերում պատշաճ կահավորում ապահովելով, որտեղ մասնավորներին կամ լույսին, գազին, ջրին թույլտվություն է տրվել։ Կահավորումը շատ կարևոր է։ Մի հատ էլ Ծարավ աղբյուրում ինձ ուղարկել են վիդեո՝ ինչպես են երեք ավտո ընկնում փոսի մեջ, ու ակները տրաքում»,- ավելացրեց Տիգրան Ավինյանը։