2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ. այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Նրա խոսքով, ծրագրի առաջին փուլով՝ կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։
Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է: