Երևան

«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է շենքերի տանիքներին ապօրինօ շինարարությունների խնդրին։ Նա նշել է, որ տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն:

«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- ասել է նա։