Երևան

Հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար շուրջ 20 վերելակ կտեղադրվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ արդեն կմեկնարկեն Փակ շուկայի գետնանցման վերելակների տեղադրման աշխատանքները։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրել է, որ սա ամենակարևոր ծրագրերից է. «Ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար Երևանը հարմարավետ դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից է»,- ասել է նա՝ հավելելով, որ հերթով լուծելու են այդ խնդիրները։

Ավինյանն անդրադարձել է նաև Փակ շուկայի գետնանցման ջրահեռացման խնդրին։