Երևան

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի (տեսանյութ)

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի (տեսանյութ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից մեկնարկում է տրոլեյբուսային նոր երթուղիների սպասարկումը։

Թվով 15 նոր տրոլեյբուսները լիովին համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին և պայմաններին, ինչի շնորհիվ կապահովեն հարմարավետ և հանգիստ երթևեկություն։ 

Կարևոր է, որ տրոլեյբուսային թիվ 2Ա և 10Ա նոր երթուղիները   ընդգրկելու են նաև Էրեբունի զանգնվածը, Աերացիան և Դավթաշենը՝ սպասարկելով նաև տրոլեյբուսային կոնտակտային ցանցից դուրս, ինչը մեծապես կնպաստի քաղաքի երթևեկության բարելավմանը և համաչափ  զարգացմանը»։

Հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական