Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Իտալիայի Նեապոլ քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիում ունեցա Նեապոլի քաղաքապետ, պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդիի հետ, ում նաև սիրով հրավիրեցի այցելել մեր քաղաք:
Պայմանավորվեցինք համագործակցության հուշագիր ստորագրել մեր քաղաքների միջև՝ փոխադարձաբար Երևանն ու Նեապոլն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ»: