Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների և ոստիկանության հետ, այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրականացրին ոչ սահմանված վայրում կամ առանց համապատասխան թույլտվության առևտուր իրականացնելու դեպքերի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ։
«Նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Հարգելի՛ տնտեսվարողներ, հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներ իրականացնելուց»,- ասված է վարչական շրջանի հայտարարությունում։