Երևան

«Այնպես անենք, որ մյուս տարվանից սկսենք շինարարությունը». Տիգրան Ավինյանը՝ Ազարյանի անվան մարզադպրոցի մասին

«Այնպես անենք, որ մյուս տարվանից սկսենք շինարարությունը». Տիգրան Ավինյանը՝ Ազարյանի անվան մարզադպրոցի մասին

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Երանյանը գործակարգավարական նիստում տեղեկացրեց, որ պետգույքի կառավարման կոմիտեի և «Հրազդան» մարզահամալիրի միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով Հրազդանի կիրճում 15․509 մ² հողատարածք է նվիրաբերվել կոմիտեին։ Այնուհետ, 2 ամսվա ընթացքում պետգույքի կառավարման կոմիտեի և Երևան քաղաքի միջև կկնքվի նվիրատվության պայմանագիր՝ տարածքում Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզաբազա կառուցելու նպատակով։ 

«Նախագծանախահաշվային աշխատանքների կատարման ֆինանսավորման հայտ էր ներկայացվել, որը հաստատվել է»,- հայտնեց Երանյանը։ 

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են պլանավորել այս տարի ունենալ նախագիծ և հաջորդ տարվանից սկսել կառուցել մարզադպրոցը։ Ըստ Երանյանի՝ պետք է փորձել․ «Ամեն ինչ կախված է գնման գործընթացից, թե ինչ արագությամբ այն կլինի»։

Ավինյանն էլ հրահանգեց․ «Եկեք այնպես անենք, որ այս տարի նախագիծը լինի, իսկ մյուս տարվանից սկսենք շինարարությունը։ Եկեք՝ չփորձենք, այլ անենք, տիկին Երանյան»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական