Երևան

«Ինձ մոտ այս վարչության ասոցիացիան «սև խոռոչի» հետ էր. դիմում էիր ուղարկում կլանում էր և չէր վերադարձնում». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրություն այլևս չկա», - այս մասին հայտարարեց վարչության պետ Հայկ Մուրադյանը։ 

Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար և շնորհավորեց․ 
«Ինձ մոտ այս վարչության ասոցիացիան նախկինում «սև խոռոչի» հետ էր։ Կապ չունի՝ հարցում էիր ուղարկում այս վարչություն, դիմում էիր ուղարկում, թե մարդ էիր ուղարկում, «սև խոռոչը» կլանում էր այդ ամենը և էլ չէր վերադարձնում»,- նշեց փոխքաղաքապետը և հանձնարարեց ավելի արագ աշխատել, որպեսզի դիմումները հասնեն մարդկանց։