Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի: Խճուղու երթևեկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի ևս մեկ ճանապարհ, որը կսպասարկի հարակից շենքերը․ այս մասին տեղեկացրեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը․ «Երևանցիներին հետաքրքրող հիմնական հարցը փողոցի մի գծի վերականգնման աշխատանքներն են։ Երևանցիներին հետաքրքիր է, թե ճանապարհը կոնկրետ երբ է վերականգնվելու»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Մաչյանի խոսքով՝ խճուղու մեկ գիծը վերականգնվելու է, ձևավորվելու է խճուղուն զուգահեռ ևս մեկ ճանապարհ։