Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նիստին հայտարարեց, որ նոր տրոլեյբուսները կշահագործվեն արդեն հուլիսի 8-ից․
«Ներկրված տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքները այսօր ավարտված կլինեն, և պատրաստ կլինեն շահագործման։ Նոր տրոլեյբուսներով նախատեսված երթուղիների սպասարկումը նախատեսվում է իրականացնել հուլիսի 8-ից»,- հայտարարեց Վազգեն Հարությունյանը։
Նշենք, որ փողոց դուրս կգա 15 նոր տրոլեյբուս․ նախատեսվում է մինչև տարեվերջ ևս 15 տրոլեյբուս գնել։ Մրցույթն արդեն կայացել է։