Երևան

Վերսկսում ենք քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետարանում՝ նոր կարգով. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի նոր կարգով։ 

«Ընդունված կարգի համաձայն՝ համապատասխան պարզաբանումներ և խորհրդատվություն ստանալու նպատակով քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է ստացված դիմումների քննարկման հիման վրա։
Սահմանվել են նաև ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ դիմումների մերժման պատճառները, քաղաքացիների ընդունելության օրերն ու ժամերը` ըստ պատասխանատու ստորաբաժանումների:

Բոլոր ընդունելությունները տեսաձայնագրվելու են, իսկ տրված պարզաբանումների վերաբերյալ կազմվելու է արձանագրություն:
Երևանի վարչական շրջանների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է յուրաքանչյուր հինգշաբթի՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում։
Ընդունելության ժամանակացույցը և այլ մանրամասները՝ հոլովակում»,- այս մասին ասվում է գրառման մեջ։