Երևան

«Սա գծանշումների այս որակի վերջին տարին լինի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շատ կարևոր է, որ սա գծանշումների այս որակի վերջին տարին լինի։ Հաջորդ տարվանից պետք է մի մակարդակ բարձրացնել գծանշումների որակը, որ կրկին այդ խնդիրը չծագի, երբ ամեն տարի ներկը թարմացվում է։ Հասկանանք՝ տերմոպլաստն է, ինչ է. մյուս տարվանից մոտեցումը այլ պիտի լինի», - այս մասին գործակարգավարական նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը և հանձնարարական տվեց։ 

Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան էլ տեղեկացրեց, որ քաղաքի փողոցների գծանշումները սահմանված ժամանակում կատարված են, բացառությամբ այն փողոցների, որտեղ դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ․

«Շինարարության ավարտից հետո այս փողոցներում անմիջապես կիրականացվեն գծանշման աշխատանքները»,- նշեց տրանսպորտի վարչության պետը։