Երևան

Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Եվս մի օտարերկրյա ներդրում մեր քաղաքում: Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն։ 1000 քմ տարածք ընդգրկող կենտրոնը ներառում է ցուցասրահ, սպասարկման կենտրոն, պահեստային և գրասենյակային տարածքներ։

Կենտրոնի կառուցումը զարգացման նոր փուլ է ապրանքանիշի հայաստանյան շրջանառության համար, որ ներկրվում է Premium Machinery Armenia-ի կողմից»։