Երևանում ավելանում է ներդրումային գրավչությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր ներկա գտնվեցի բրիտանա-հոլանդական Shell ընկերության առաջին բենզալցակայանի բացմանը, որը խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկն է ամբողջ աշխարհում:
Այս կարևոր համագործակցության հիմքում դեռևս 2018 թվականին մեկնարկած մեր շարունակական բանակցություններն են, որ իրականություն են դառնում այսօր»։