Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երևանը հարուստ է մշակույթով և մարդկանցով, ովքեր պահպանում և հավերժացնում են այն։ Մեր խորին շնորհակալությունը Ֆորշին՝ իրական երևանյանը երաժշտության մեջ պահպանելու համար»։
Երևանի քաղաքապետարանն էլ հայտնում է, որ մայրաքաղաքին բազմաթիվ ստեղծագործություններ նվիրած Ֆորշին այսօր Երևանն է իր խորհրդանշական նվերը փոխանցում. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր բնակարանի բանալին է հանձնել երգահանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը Երևանի սեփականություն համարվող Շինարարների 15 շենքի 63 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց կնվիրի երգահան Վահան Գևորգյանին՝ Ֆորշին։