Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում իրականացված աշնանային ու գարնանանային ծառատունկի արդյունքներով մայրաքաղաքում իրականացվել է շուրջ 35 հա անտառապատ նոր գոտիների տնկում, ապահովվել է 95-99% կպչողականություն։
««Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա տարածքում hերոսների ծնողների ձեռքերով հիմնված անտառպուրակն արդեն բերք է տվել:
Ցուցանիշները գոհացուցիչ են նաև Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հա տարածքում»: