Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Բաբաջանյան փողոցում իրականացվող ճանապարհաշինությանը, որի կապալառու ընկերությունը սննկացել է։
«Ցավոք սրտի, կապալառու իտալական ընկերությունը սնանկացել է, և մեզ դրա մասին տեղեկացրել են մի փոքր ուշացումով»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ որոշակի բանակցություններից հետո Երևան քաղաքն իրացրել է իր իրավունքն ու վերցրել է երաշխիքով ապահովված 4 մլն եվրոյի չափով գումարը. «Այս պահին վերջնական փուլում է նոր կապալառու ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը։ Վստահեցնում եմ՝ այս գործընթացում պատկան մարմինների մեղավորությունը չկա։ Ուղղակի ընկերությունը սնանկացել է և չի կարողացել աշխատանքները շարունակել։ Մենք էլ իրացրել ենք մեր իրավունքներն ամբողջ ծավալով»։