Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Երևանում նման ծավալի շինարարություն մեկ էլ խորհրդային շրջանում է արվել. «Բազմապատիկ մեծ ծավալի աշխատանքները բերում են բազմապատիկ մեծ խնդիրներ»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունն ահռելի ծավալի աշխատանք է իրականացնում, ինչի համար Ավինյանը շնորհակալութուն հայտնեց վարչության պետ Խորեն Գրիգորյանին ու աշխատակազմին․ «Այդ պատճառով ձեր՝ վարչության կարողությունները ավագանին ուզում է ավելացնել, որ ձեր աշխատանքը ավելի վստահ կատարեք»,- ասաց նա։