Երևան

«Երևանում բացառվում է որևէ նման դեպք մնա անարձագանք». Տիգրան Ավինյանը՝ մայթերի ու կանաչապատ տարածքները զավթելու մասին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձել է մայթերի ու կանաչապատ տարածքների զավթումների դեմ պայքարին։

Ավինյանը շեշտել է, որ իրենց գործելաոճով ցույց են տվել՝ ոչ միայն կանխարգելում են նոր դեպքերը, այլև հին խնդիրներն են վերացնում՝ հանելով մայթերին ու այգիներում տեղադրված ապօրինի շինությունները. «Այլ հարց է, որ Երևան քաղաքը վերահսկողական ռեսուրս չունի, որ ամեն թաղամասում պարեկային ծառայություն սահմանի ու շրջի, տեսնի՝ որտեղ ինչ է կատարվում։ Բայց երբ թեժ գծին ահազանգ լինի, շուտով դրոններ կկիրառենք նման դեպքերում, բայց կարծում եմ՝ Երևանում բացառվում է որևէ նման դեպք մնա անարձագանք։ Կարող է՝ մի փոքր ուշացումով հասնենք, բայց որ հասնենք, քանդելու ենք»։