«Կոլեգիալ մարմինն է ձևավորելու Երևանի դիմագիծը». հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու նիստում ներկայացված նախագծերից մեկին։
«Նախագծի հիմնական իմաստն այն է, որ քաղաքապետարանը փորձում է գլխավոր ճարտարապետի ինստիտուտին համարժեք նոր ինստիտուտ գործարկել, որը կոլեգիալ մարմին կլինի։ Այնտեղ բոլորը ճարտարապետներ են, և այդ կոլեգիալ մարմինն է ձևավորելու Երևանի դիմագիծը»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր մարմինը քաղաքապետարանի՝ նախկինում ավելի պահպանողական մոտեցմանը կարող է ավելի համարձակ իմպուլս տալ։
Խոսելով գլխավոր հատակագծի, գոտիավորման ու նման այլ խնդիրների մասին՝ Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանն ունի այդ ծրագրերը. «Հուսով եմ՝ 4-5 տարի հետո քաղաքապետարանը օնլայն քարտեզներով հստակ և թափանցիկ ասելու է, թե որ հողամասի վրա ինչ նշանակության շինություն կարող է լինել, ինչ խտության և հարկայնության»։