Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է երթուղիներում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Ըստ նրա՝ N2 և N10 երթուղիներում, նախկին շարժակազմի հետ համատեղ, երթուղի դուրս կգան տրոլեյբուսներ, որի արդյունքում կստեղծվեն N2ա և N10ա երթուղիները․ «Ա տարբերանշանով երթուղիները կընդգրկեն Դավիթաշենը, Էրեբունի զանգվածը և Աերացիան»,- հայտնել է նա՝ հավելելով, որ երթուղու միջին հաճախականությունը կոնտակտային ցանցի միջոցով կկազմի 10 րոպե, կոնտակտային ցանցից դուրս՝ մինչև 20 րոպե։
Նրա խոսքով՝ նոր տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքները սկսվել են. «Սպասում ենք ավագանու որոշմանը՝ մաքսազերծումն ավարտելու և շահագործումը սկսելու համար»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ն է սպասարկելու ոչ միայն տրոլեյբուսները, այլև նույն ընկերության տրանսպորտը։