Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով:
Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի
- №1 → №2 - Էրեբունի օդանավակայան - ՀԱԹ
- №25 → №37 - «Էլեկտրոն» գործ․ - Էրեբունու Զ/Ծ
- №28 → №40 - ՀԱԹ - Զեյթուն
- №75ա → №75 - Էներգետիկների բանավան - Քաղաքային պանթ.
- №114 → №25 - Զեյթուն - Պռոշյան ավան
- №35 → №12 - Աէրացիա - Դավթաշեն
- №50 → №50 - Ժամացույցի գործ. - Էրեբունու Զ/Ծ
- №41 → №41 - Ավան - Էրեբունու Զ/Ծ
- №19 և №29 → №36 - Գաջեգործների փ․ - Արագածի փ․
Ի դեպ, առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են:
Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել Սիթի» շարժակազմերով: