«Բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում ենք ստացել, որ Zhong thong ընկերությունը պատրաստվ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագրի փոփոխելու». տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Արդեն փաստաթղթերն ուղարկվել են այդ ընկերությանը. «Եթե ամեն ինչ նորմալ գնաց, այս շաբաթ կստորագրվի»,- ասաց նա՝ հավելելով, որ կազմվել է նաև կառավարության որոշման համապատասխան նախագիծ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանը 30 նոր ավտոբուս է ստանում՝ առանց հավելյալ նոր վճարի։
Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ Երևանի ավտոբուսներում կառավարման սարքերի համար մրցույթը կայացել է, առաջիկայում կկնքվի մատակարարման պայմանագիրը. «Այդ սարքերի միջոցով հնարավորություն կունենանք առանց դիտել ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների տեսանյութը, ուղևորների հաշվարկի սարքերի տվյալները, ավտոբուսի գտնվելու վայրի մասին առցանց տեղեկություն»։