Երևան

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար: Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել այսուհետ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանին։

Այնուհետև Կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն այգու աշխատակիցներին ծանոթացրել են Արմեն Հարությունյանի հետ։ Վերջինս իր խոսքում նշել է, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնել, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում Կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։