Երևան

Պատվաստումների կարևորությունը երեխաների շրջանում

Երևանում կայացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրամիության կազմակերպած ենթատարածաշրջանային հանդիպումը, որի նպատակը  Հայաստանում կրթական միջոցառումներով երեխաների պատվաստումների կարևորությանը միտված փորձնական ծրագրի ներդրումն է: 

Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի անունից՝ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին: Անդրադարձ է եղել նաև այս ծրագրի կարևորությունը՝ իմունացման և առողջ ապրելակերպի  գաղափարը առողջապահական և կրթական ոլորտների համագործակցությամբ դպրոցներում ներդնելու տեսակետից: 

Հանդիպմանը մասնակցել են նաև Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի ոլորտային ներկայացուցիչները: