12 մետրանոց նոր տրոլեյբուսները ավագանու նիստից հետո 7-10 օրվա ընթացքում կհայտնվեն Երևանի փողոցներում. այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 27-ին։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է. «Գնահատումը իրականացրել ենք, ունենք հաղթող մասնակից, պայմանագիրն առաջիկա օրերին կծանուցվի»։