Երևան

«Փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել». Տիգրան Ավինյան

«Բոլոր վարչական շրջաններում շաբաթվա ընթացքում իրականացվել են փոսալցման աշխատանքներ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ 600 մ² փոսալցման աշխատանքներ են մնացել», - Երևանի քաղաքապետրանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սա այն դեպքերից է, երբ տրամադրվածության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է. «Թեև անցած շաբաթ երեք օր անձրև է եկել, փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել՝ չնայած որոշ որակական և, տեղ-տեղ նաև, ոչ ամբողջական աշխատանքներին։ Բայց եթե այս ամենը հնարավոր էր անել մեկ շաբաթում, նշանակում է՝ մենք մեկ ամիս, ամիսուկես չպիտի խոսեինք»։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեք՝ քանի՞ տոննա ասֆալտ է սպառվել․ «148 տոննա»,- զեկուցեց Գրիգորյանը։

Տիգրան Ավինյանն առաջարկեց ապագայում նման դեպքերը բացառել, և երբ մեկ-երկու անգամ հարցը քննարկվում է, բոլորի ուշադրությունը սևեռվի կոնկրետ հարցի վրա։