Երևան

Միջոցներ կձեռնարկվեն Շենգավիթի մարզադպրոցի լողավազանը վերակառուցելու համար

Շենգավիթի «Համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագիրն իրատեսական դարձրեց տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծումը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Փուլ առ փուլ կյանքի կոչվող նախագծով նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել և ապահովվում մարզական օջախի մեծ և փոքր մարզադահլիճներում: Շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի հիմնանորոգումից բացի, հաջորդ քայլով միջոցներ կձեռնարկվեն նաև մարզադպրոցին պատկանող հարակից տարածքի լողավազանը վերակառուցելու համար:

Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի նաև գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի «Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց» և իր արդի պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար: