Երևան

«Հաղթանակ կամրջի վերանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են». Գրիգորյան

Այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրերով շուրջ 14 կիլոմետր ոռոգման ցանց ենք անցկացնելու։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը` հավելելով, որ Կոմիտասի անվան պանթեոնի խորքային հորի կառուցման աշխատանքներն ավարտված են։ 

«Կայացել է Հաղթանակ կամրջի լուսավորության և Թաիրովից Հաղթանակ կամուրջ երկու վերելակների տեղադրման մրցույթները։ Օգոստոսի վերջ կունենանք և՛ լուսավորության, և՛ վերելակների տեղադրման աշխատանքների ավարտ, իսկ կամրջի վերանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են։ Միայն երկու տեղ ճաղավանդակները նորից ձուլում են, կտեղադրեն ու ավարտվում է այդ աշխատանքները»,- ասաց Գրիգորյանը։