Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Կացարանում նախատեսվում է պահել մինչև 300 շուն: Տարածքում կապավովվի կենդանիների զբոսանքի և ազատ տեղաշարժի հնարավորություն:
Կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: Խնամքն էլ կիրականացնեն կամավորները: Այժմ ծրագիրը նախագծման փուլն է:
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար նախատեսում է մոտ 5 կացարան ունենալ։