Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին: Այդ կապակցությամբ կուսակցություններն արդեն կողմնորոշվում են իրենց թեկնածուների, նախընտրական ցուցակների շուրջ և աստիճանաբար մտնում նախապատրաստական շրջափուլ։
Radar Armenia-ն պարզեց, որ առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: