Շվեդիայի կառավարությունը որոշել է Թուրքիային արտահանձնել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ)-ի կողմնակցին։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 12-ին, հայտնել է շվեդական «SVT» հանրային հեռարձակողը։
Թուրքիայում ՔԱԿ-ը համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Խոսքը 35-ամյա քաղաքացու մասին է, ով 2013 թվականին այդ երկրում դատապարտվել է թմրանյութերի հետ կապված հանցագործության համար։ Որոշումն ընդունվել է Շվեդիայի կառավարության արտահերթ նիստում։