Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրներին։
Նրա խոսքով՝ հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե ստուգել՝ փոշեորսիչ սարքը տեղադրված է, թե ոչ, այլ՝ որ սարքերը լինեն շինհրապարակների մոտ, և, ըստ դրանցից ստացված տեղեկատվության, որոշում կայացվի՝ տուգանու՞մ են շինարարին, թե՞ ոչ․ «Պետք է հասկանալ փոշու չափերը․ փորձը կա։ Պետք է այդ սարքը դնել շինհրապարակի մոտ։ Շաբաթվա ընթացքում հնարավոր թույլատրելի սահմանաչափից ավել եթե եղավ փոշին, տուգանվում է։ Սա պետք է լինի տրամաբանությունը։ էլ չընկնենք, նայենք՝ ցանց ունի, թե չունի․ ոնց ուզում է, թող կազմակերպի։ Թող գրագետ կազմակերպի»,- ասաց նա։
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվեց, որ ավագանու համապատասխան որոշման նախագիծը կա, և առաջիկայում այն կներկայացվի նիստին։