Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել, հայտնում է Կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջը։
«Հունիսի 10-ին ծնվել է մեր այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։ Վագրիկն արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր «աղջնակին» առավել լիարժեք։
Իսկ առայժմ շնորհավորում ենք այգու աշխատակազմին հերթական աշխատանքային հաջողության առթիվ և ցանկանում ենք ընդգծել, որ Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում որպես անհետացող տեսակ, և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու»։