«Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա. այս մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Թափառող/անտուն շների համար նախատեսված կացարանը հարմարեցված կլինի և մշտական բնակության, և կենդանիների ազատ տեղաշարժի ու զբոսանքի համար անհրաժեշտ հատվածներով։