Երևան

Երևանի բյուջեի մոտ 30%-ն ուղղվում է մանկապարտեզներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքն իր սեփական եկամուտի մոտ 30%-ն ուղղում է միայն թվով 163 մանկապարտեզի պահպանման ծախսերին. հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում 2022թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

«Իրականացվում են մեծածավալ աշխատանքներ՝ մանկապարտեզները վերակառուցելու, հիմնանորոգելու, սեյսմակայունությունն ավելացնելու ուղղությամբ։ ,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բարեկարգվում են թե մանկապարտեզների շենքերը, թե բակերը։ Ըստ նրա՝ մանկապարտեզները կկարողանան առաջիկայում հավելյալ քանակի երեխաներ ընդունել։

Փոխքաղաքապետը նշել է, որ կան թաղամասեր, որտեղ մանկապարտեզի հասանելիության խնդիր կա, մասնավորապես, Ավանի Ծարավ Աղբյուր թաղամասում. «Կա ծրագիր, փորձաքննության փուլում գտնվող պատրաստի նախագիծ, որով Ծարավ Աղբյուր թաղամասում կառուցվելու է նոր համայնքային մանկապարտեզ։ Նման ծրագիր կա նաև Շենգավիթի Նոր Խարբերդ թաղամասում»։