Այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ միասին շրջայց է կատարել վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպում է տեղի ունեցել նաև Նոյ թաղամասի բնակիչների հետ: Տիգրան Ավինյանը հետաքրքրվել և լսել է նրանց հուզող խնդիրները, որոշ հրատապ հարցերի տեղում լուծումներ են տրվել, իսկ մնացած հարցերը, որոնք քննարկման ենթակա էին, առաջարկվել է ուսումնասիրել ամբողջապես և հնարավորինս սեղմ ժամկետում գտնել համապատասխան լուծումներ:
Այնուհետև նրանք այցելել են N 121 դպրոց, որի հետնամասում կառուցվող ֆուտբոլի դաշտը ժամանակակից և նոր չափորոշիչներով է կառուցվում: Խաղադաշտը կունենա միաձույլ ռետինե հատակ նաև կտեղադրվեն արտաքին լուսավորության հենասյուներ: