Երևան

«Կորեայի ձորում թափվող շինաղբի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է». փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է Կորեայի ձորում շինարարական աղբ թափելու խնդրին։ Նրա խոսքով՝ այդ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Արաբկիրի ղեկավարը պարբերաբար այնտեղ լինում է, տեղանքն ուսումնասիրում են, պարբերաբար, ցավոք սրտի, հայտնաբերվում են նոր իրավախախտ տնտեսվարողներ, որոնք մեր այսքան հորդորներից ու տուգանքներից հետո էլի որոշում են շինաղբ թափել: Մենք հայտնաբերում ենք, տուգանում, իրենց հետ նորից պրոֆիլակտիկ աշխատանքներ վարում: Միգուցե խստացման կամ տուգանքների ավելացման կարիք կա»,- ասել է նա: