Երևանի քաղքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտարարել է, թե քաղաքի խցանումների խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը ձգտում է տրամաբանական արվարտին հասցնել նաև տրանսպորտի հարցը։
Նրա խոսքով, նոր ճանապարհաշինությունը կարող է որոշ չափով լուծել խցանումների հարցը. «Այստեղ կարևոր է այն, որ մենք տրամաբանական արվարտին պետք է հասցնենք նաև տրանսպորտի հարցը։ Ժամանակին մասնավոր կազմակերպությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսները նախատեսված էին 10-15 ուղևոր տեղափոխելու համար, թեև, փաստացի, ավելի շատ ուղևոր էին տեղափոխում անհարմարավետ պայմաններում։ Մինչդեռ վերջին հինգ տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 563 նոր շարժակազմ»։
Հովհաննիսյանի խոսքով, այս բարեփոխումները հնարավորություն կտան թեթևացնել հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։ Նա նշեց, որ այսպես կկարողանան Երևանի քաղաքացիներին առաջարկել սեփական մեքենաների դիմաց ավելի հարմարավետ հասարակական տրանսպորտ, որը կերթևեկի առանձին գծով և որի շնորհիվ քաղաքացին վարչական մի շրջանից կենտրոն ավելի շուտ կհասնի, քան մեքենայով։