Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ
- Հունիսի 6 - «Գայանե»
- Հունիսի 7-«Դիմակահանդես»
- Հունիսի 8- «Սպարտակ»
Մուտքն ազատ է: Նշենք, որ հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: