Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել ավտոբուսային առանձնացված երթուղիներին։ Զեկուցվեց, որ առաջին առանձնացված երթուղին շահագործման հանձնվել է Սարալանջի ճանապարհին։ Այժմ աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված երթուղով կահավորելու շուրջ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ մինչև սեպտեմբեր երկու հիմնական փողոց պետք է առանձնացված գծանշումներով հատված ունենան՝ Գայի և Գարեգին Նժդեհ պողոտաները։