Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ սահմանված ժամանակացույցով պլանավորված էր հունիսի 1-ին ու 15-ին ավտոբուսների որոշակի խմբաքանակ մտցնել։
Սակայն աշխատանքները մի փոքր առաջ են անցել. «Մինչև հունիսի 15-ը գիծ դուրս եկող երթուղիների գրեթե մեծ մասն արդեն շահագործվում է՝ բացառությամբ ըստ ժամանակացույցի հունիսի 15-ին մուտք գործող թիվ 52 երթուղու։ Մնացածն արդեն մուտք են գործել, աշխատանքներ են տարվում ըստ ժամանակացույցի հուլիսի 1-ին մուտք գործող երթուղիների մասով»,- հայտնել է նա։